ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական ինտելեկտով «Թռչող նռնակ» 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինական արդյունաբերությունն ակտիվորեն զարգացնում է տարբեր անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, այդ թվում՝ կամիկաձե զինամթերքի արտադրությունը։ Վերջերս ստեղծվել է «թռչող նռնակ»՝ կոմպակտ և թեթև մոդել, որը նախատեսված է հետևակի և հատուկ ջոկատայիններին զինելու համար։ Այդ նռնակն ունի մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք կարող են գրավել պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը, գրում է topwar.ru-ն:

Ներկայումս Չինաստանի կոմունիստական կուսակցության հովանու ներքո իրականացվում է «Ռազմական-քաղաքացիական միաձուլում» ռազմավարությունը։ Դրա նպատակն է բարելավել պաշտպանական և քաղաքացիական արդյունաբերությունների միջև փոխգործակցությունը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը: Այդ ռազմավարության իրականացմանը մասնակցում է Hunan Luobing Aviation Technology մասնավոր ընկերությունը, որը հիմնված է Հունան նահանգի Չանշա քաղաքում։ Վերջերս ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը` այսպես կոչված «թռչող նռնակ»-ը:

Դա թեթև և կոմպակտ դրոն է, որը նախատեսված է տարբեր ստորաբաժանումների զինվորների կողմից օգտագործելու համար: Առաջարկվում է այն օգտագործել որպես ձեռքի նռնակի ավելի արդյունավետ փոխարինիչ այն իրավիճակներում, երբ թիրախը շատ հեռու է կամ ծածկված է խոչընդոտներով:

Իր նոր նախագծում Hunan Luobing Aviation Technology-ն օգտագործել է մի շարք ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք լայնորեն կիրառվում են քաղաքացիական ոլորտում։ Դրանց հիման վրա էլ կառուցվել է դրոնի ապարատային և ծրագրային մասը։ Արդյունքում հնարավոր է եղել ձեռք բերել հատուկ հնարավորություններ, որոնք ոչ բոլոր ժամանակակից անօդաչու սարքերն ունեն։

«Թռչող նռնակն» արդեն գոյություն ունի իրական նախատիպերի տեսքով։ Իրականացվել են առաջին փորձարկումները, այդ թվում պոտենցիալ օպերատորների մասնակցությամբ։ Նոր արտադրանքը փորձարկվել է չինացի զինվորականների կողմից ուսումնական հրապարակում, որտեղ նրանք այդ անօդաչու թռչող սարքեր են գործարկել և հարձակվել ուսումնական թիրախների վրա: Ծրագրի ներկա վիճակը և դրա հեռանկարները մնում են անհայտ: Հավանաբար, մշակող ընկերությունը կկարողանա հետաքրքրել Ժողովրդա-ազատագրական բանակին կամ ուժայիններին, որոնք հետո արտադրության պատվերներ կանեն։

Hunan Luobing Aviation Technology-ի այդ կամիկաձե զինամթերքը կառուցված է կվադկոպտերի կառուցվածքի համաձայն: Այն ստացել է հատուկ դասավորություն, որը թույլ է տալիս բոլոր անհրաժեշտ բաղադրիչները տեղադրել պատյանի սահմանափակ տարածքում։ Սովորական դիրքում «թռչող նռնակն» ունի գլանի ձև՝ մոտ 250-300 մմ բարձրությամբ և մոտավորապես 50-70 մմ տրամագծով,  քաշն ընդամենը 600 գրամ։ Նռնակի 
պլաստիկ գլանաձև մարմնի մեջ ներկառուցված է դրոնը՝ ճառագայթային պտուտակային-շարժիչային խմբերով: Աշխատանքային դիրքի անցնելիս ճառագայթները բացվում են  ստեղծելով X-աձև կառուցվածքի դրոն, տեսախցիկն է դուրս գալիս անցնելով աշխատանքային ռեժիմի: 

«Թռչող նռնակը» հագեցած է անանուն տիպի կոմպակտ և ցածր հզորության էլեկտրական շարժիչներով։ Շարժիչները սնվում են սահմանափակ հզորությամբ մարտկոցից՝ ապահովելով մի քանի րոպեի թռիչք: Անօդաչու թռչող սարքի թռիչքային բնութագրերը դեռևս չեն բացահայտվել։

Հաղորդվում է, որ այդ անօդաչու թռչող սարքն ունի երկու գործող ռեժիմով կառավարման համակարգ։ Առաջին ռեժիմում այն կատարում է օպերատորի հրամանները՝ օգտագործելով ստանդարտ կառավարման վահանակ: Երկրորդ ռեժիմը մասամբ ինքնավար է, օպերատորը պետք է գտնի թիրախը և դրոնին տա ավտոմատ հետագծում, որից հետո անօդաչու թռչող սարքը ինքնուրույն թռչում է դեպի այն և պայթում։

Թռիչքի ընթացքում դիտարկման և թիրախների որոնման համար օգտագործվում է տեսախցիկ, որի հիմքը շարժական է և դրոնը կարող է «նայել» և՛ առաջ, և՛ ներքև։

Մարտական որակներով այդ զինամթերքը համեմատելի է առկա ձեռքի նռնակների հետ։ Այն կրում է պայթուցիկ լիցք, որը կշռում է ոչ ավելի, քան տասնյակ գրամ: Հավանաբար մարտագլխիկն ունի մարմին, որը վեր է ածվում բեկորների: Հրապարակված տեսանյութերում պայթյունից հետո  անօդաչու թռչող սարքի միայն բեկորներ են երևում, և մարտագլխիկը մանրամասն ուսումնասիրել անհնար է։

«Թռչող նռնակի» մարտական անձնակազմը բաղկացած է միայն մեկ օպերատորից, որը կարող է կրել մինչև 10 նռնակ և կառավարման վահանակ։ Անհրաժեշտության դեպքում օպերատորը կարող է նռնակներից մեկը բերել աշխատանքային դիրքի և ուղարկել հետախուզության կամ հարձակման։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular