ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ են ձեռնտու նման կեղծ տեղեկությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

realtribune.ru-ն «Ալեքսանդր Ցինկեր. Հայաստանը «չարիքի առանցքի» մաս չի հանդիսանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, ունի ոչ միայն լիարժեք իրավունք, այլ նաև պատասխանատվություն պաշտպանվելու, այդ թվում՝ ցանկացած այնպիսի աղբյուրից զենք ձեռք բերելու ազատություն, որն անհրաժեշտ է համարում։ Նման կարծիք է The Jerusalem Post թերթում հայտնել Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

Դատելով հրապարակումից՝ Ցինկերին դրդել է հոդված գրել մերձավորարևել յան հետազոտող Մորդեխայ Կեդարի հոդվածն առ այն, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի զենքի մատակարարման գործարք է կնքել Իրանի և 600 միլիոնի՝ Հնդկաստանի հետ։ «Վերլուծելով Հայաստանի վերջին գնումները՝ պարոն Կեդարը գալիս է մի անսպասելի եզրակացության. «Հայաստանը պատրաստվում է Կովկասում հաջորդ պատերազմին, թե չէ ինչո՞ւ այդքան զենք գնել», և խստորեն ակնարկում է, որ Հայաստանը պոտենցիալ ագրեսոր է Ադրբեջանի դեմ, այսինքն՝ կրկնում է ադրբեջանական պետական քարոզչության նմանատիպ հայտարարությունները»,- իր հոդվածում նշել է Ցինկերը։ Փորձագետը հիմնավոր հարց է տալիս. «Ինչո՞ւ Կեդարը և մյուս փորձագետները չեն անհանգստանում Ադրբեջանի միլիարդավոր դոլարների զենքի գնումներով և մտավախություն չեն հայտնում, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության հայերի դեմ»: Ցինկերը հիշեցրել է, որ Ադրբեջանը հաջողությամբ արդիականացրել է իր ուժերը Իսրայելի զգալի աջակցությամբ, այդ թվում՝ ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքի մատակարարումներով: «Հայաստանի կողմից զենքի գնումները, նույնիսկ Իրանից, ոչ մի վտանգ չեն ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։

Ընդհակառակը, Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումներն են էական վտանգ ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, ինչը երևաց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Այդ հակամարտության ընթացքում Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարումները շարունակվում էին, մինչդեռ մյուս բոլոր երկրները դադարեցրել էին նման մատակարարումները, և դա չափազանց բացասական ազդեցություն ունեցավ հայ-իսրայելական հարաբերությունների վրա»,- նշել է փորձագետը։ Նա նաև նշել է, որ Կեդարի պնդումները, թե «Իրանը վաղուց է զինում Հայաստանին», և որ «Իրանի և Հայաստանի միջև համագործակցության արմատները հասնում են մինչև Ղարաբաղյան առաջին պատերազմ», իրականությանը չեն համապատասխանում։ Կնեսետի նախկին պատգամավորը նրանց, ովքեր «ձգտում են սատանայացնել Հայաստանը հարևանի հետ դրական հարաբերությունների պատճառով», ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը գաղափարապես կապված չէ Իրանի հետ։ «Հայաստանը, անշուշտ, շիական մահիկի կամ «չարիքի առանցքի» անդամ չէ»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։

Նա նաև նշել է, որ իսրայելական մամուլում տեղ գտած պնդումները, թե Հայաստանը հակասեմիտիզմի բարձր մակարդակ ունեցող երկիր է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը մշտապես այդ երկիրը դասել է որպես անվտանգ երկիր: «Այսօր Հայաստանը ձգտում է ավելի սերտ կապերի Արևմուտքի հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ նա պետք է վտանգի ենթարկի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները հանուն Իրանի հետ կասկածելի գործարքի: Եվ եթե Իսրայելում նման կեղծ տեղեկություններ են հրապարակվել, ապա պետք է առաջին հերթին հարցնել, թե ո՞ւմ է դա ձեռնտու»,- ամփոփել է Ցինկերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular