ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար՝ Երևանում. «BMW»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 19:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Չ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 26/6 հասցեի դիմաց տեղադրված երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված հատվածում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին,  վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular