ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ հարսանեկան արարողություն՝ Երևանում. հարսն ու փեսան Հանրապետության հրապարակ էին եկել խորհրդային արտադրության ավտոմեքենաներով (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, բացառիկ հարսանեկան արարողություն է տեղի ունեցել Երևանում։

Նորապսակներ 23-ամյա Արմեն Մանուկյանի և 23-ամյա Միլենա Գաբրիելյանի հարազատները, ընկերներն ու բարեկամները Հանրապետության հրապարակ էին ժամանել խորհրդային արտադրության ավտոմեքենաներով, այդ թվում՝ «Վոլգա», «Գազ 2410», «Գազ 21», «Գազ 2110», «Վազ 2101» և այլ մակնիշի ավտոմեքենաներով։

Նշված ավտոմեքենաներով, երբ խորհրդային տարիներին ընտանիքները հարսանիք էին անում, ողջ քաղաքն այդ մասին էր խոսում ու ասում էին, թե հաստատ «ցեխավիկների» ընտանիք են, իսկ երեկվա հարսանեկան արարողության գլխավոր հերոսները Երևանում ապրող հայկական ավանդույթներով ու նիստուկացով առաջնորդվող ընտանիքներ են, ովքեր նաև հարգանք են վայելում իրենց ճանաչողների շրջանակում։

Լուսանկարները՝ Տիգրան Ասատրյանի


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular