ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ. պատմության այս օրը (27 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մոլդովա՝ Անկախության օր, Իրան՝ Դեղագործի օր, Ռուսաստան՝ Ռուսական կինոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828– ռուսական զորքերն Օսմանյան կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը։

1875 –ծնվել է  Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից զորավար Մախլուտոն։

1956 – ծնվել է հայազգի ռուսաստանյան դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:

1974- վախճանվել է նկարիչ Եփրեմ Սավայանը:

1975-վախճանվել է  պետական և կուսակցական գործիչ Պարգև Ղազարյանը:

1982- հայ ահաբեկիչները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղազախստանի հետ։

1994- վախճանվել է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը:

1997-Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։

2007– վախճանվել է ամերիկահայ նկարիչ, գորգագետ, գորգարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։

2008- սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ:

2009-Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինը», Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել է և վերջնականապես հանգրվանել Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում։

2018-Բնապահպանների և «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել հանքի մատույցներում:

2021- վարչապետ Փաշինյանը Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս սկսել է օգտագործել ադրբեջանական տեղանուններ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 49- Իսպանիայի պաշարման արդյունքում Իլերդոյում (ժամանակակից Լերիդա) պոմպեացիները կապիտուլացիայի են ենթարկվել Կեսարի կողմից:  

1576– վախճանվել է վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը հանդիսացող նկարիչ Տիցիանը։

1760 –Ռուսաստանում թագուհի Ելիզավետան հրաման է արձակել, համաձայն որի պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել:

1770– ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը։

1783- Փարիզի երկնքում առաջին թռիչքն է իրականացրել շարլյերը՝ «ցնդող գազով» լցված աէրոստատը:

1813- Դրեզդենյան ճակատամարտում Նապոլեոնը հաղթել է դաշնակցային բանակին:

1855- Լոնդոնում ցուցադրվել է առաջին այնպիսի դաշտային խոհանոց, որի միջոցով  գումարտակի համար կերակուր պատրաստելու համար ծախսվում է սովորական 800 կգ փայտի փոխարեն 21 կգ:

1859-գնդապետ էդվին Դրեյկն ամերիկյան Տայտատսվիլլա քաղաքի մոտ (Փենսիլվանի նահանգ) հորատել է առաջին նավթային հորը: Այդ օրը համարվում է ամերիկյան նավթարդյունաբերության ծննդյան օրը:

1871– ծնվել է ամերիկյան գրող, հասարակական գործիչ և ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը:

1875-Լուկակ դե Բուաբոդրինը հայտնագործել է Մենդելեևի կանխատեսած գալիում քիմիական էլեմենտը:

1878- ծնվել է ռուս զորահրամանատար, Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Պյոտր Վրանգելը:

1884– ծնվել է վրացի բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելին։

1896– Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի է ունեցել աշխարհի ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Այն տևել է 38 րոպե:

1896 – ծնվել է հանրահայտ խորհրդային դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1900 –Անգլիայում երթուղի են մտել առաջին միջքաղաքային ավտոբուսները:

1910 – ծնվել է կաթոլիկ վանուհի Մայր Թերեզան:

1911 - Մոսկվայում հիմնադրվել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը։

1912 – էդգար Ռեյս Բերրոուզը մի ամսագրում հրատարակել է Տարզանի արկածների մասին պատմող առաջին պատմվածքը:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի խամանակ  Ռումինիան պատերազմ է հայտարարել Ավստրա-Հունգարիային:

1922 - Հույն-թուրքական պատերազմի ժամանակ  թուրքերի զորքը գրավել է Էգեյան Աֆյոն-Կարահիսար քաղաքը:

1922 —Մոսկվայում լույս է տեսել «Կրոկոդիլ» հումորային ամսագրի առաջին համարը:

1946 –ԱՄՆ-ում փորձարկվել է օդաչուի կատապուլտվող բազկաթոռը:

1955 - Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը:

1991 - Մոլդովան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

2000 - Մոսկվայի Օստանկինո աշտարակում ծագած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ:

2008 — 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular