ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԴԲ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Քոմիի տեղակալը. CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նամակը:   
Ավելի վաղ Սպիտակ տանը նշել են, որ գերատեսչության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուներին կսկսեն ընտրել անհապաղ: 
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարին պաշտոնաթող է արել մայիսի 9-ին: Այս որոշումը Միացյալ Նահանգների ղեկավարն ընդունել Է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հանձնարարականով: Նա դա բացատրել Է այն հանգամանքով, որ Քոմին ի վիճակի չԷ արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular