ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսին են Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակն ու աշխատասեղանը. BlogNews.am-ի ֆոտոշարքը

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է

Հոգեբանները պնդում են, որ մարդու մասին ավելի շատ բան կարող են պատմել նրա աշխատասենյակն ու աշխատասեղանը,  քան ինքը կպատմի իր մասին:  Նայելով մարդու աշխատանքային միջավայրին՝ կարելի է եզրահանգումներ  անել նրա անձնային հատկանիշների, հետաքրքրությունների  և  բնավորության  առավել վառ արտահայտված գծերի մասին:

BlogNews.am-ը նոր, հետաքրքրիր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողին կներկայացնի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին կփորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Առաջինն այցելել ենք  ՀՀ  արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանին: Աշխատասենյակն առաջինը  գրավում է իր բաց և լուսավոր գույներով, գեղեցիկ , զուսպ կահավորանքով և տարբեր անկյուններում դրված ծաղիկներով:

Ոչ մի անձնական  և ավելորդ իր աշխատասեղանին

Արփինե  Հովհաննիսյանից  առաջ  այս աշխատասենյակում  ոչ ոք չի աշխատել, այնպես որ նոր վերանորոգման  կարիք չի եղել, սենյակում ամեն ինչ իր ճաշակով և ցանկությամբ է:

Աշխատասեղանին  չես գտնի  անձնական որևէ  իր, չկան  լուսանկարներ: Տիկին նախարարն այս հարցում ինտրովերտ է. միայն  աշխատանքին վերաբերվող ամենաանհրաժեշտ  բաներն են  ձեռքի տակ և ոչ մի խանգարող ու ավելորդ իր:

«Ես  իմ  բոլոր աշխատասենյակներում  առհասարակ  ինձ  «տանն եմ զգացել»  և լուսանկարների  ու  այլ  անձնական իրերի շնորհիվ  «տնային»  մթնոլորտ  ստեղծելու կարիք չի եղել: Միայն մի քանի սիմվոլիկ հուշանվերներ ունեմ աշխատասեղանիս, որոնք պարզապես հավանել եմ բազմաթիվ այլ հուշանվերների կողքին: Օրինակ այս բուն, որպես իմաստության խորհրդանիշ, և այս A տառը, որն իմ անվան առաջին տառն է խորհրդանշում»:

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular