ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 2.5 միլիոն դոլար՝ 959 միլիոն 255 300 դրամ․ Առողջապահության նախարարության դրամաշնորհը՝ սեփական ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը (ԱՆ) աստղաբաշխական թվով հերթական դրամաշնորհն է հատկացրել․ այս անգամ պետական խոշոր՝ շուրջ 1 միլիարդ դրամանոց՝ մոտ 2.5 միլիոն դոլար ֆինանսավորում ստացող կազմակերպությունը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը ստեղծվել է ընդամենը տարեսկզբին։

ԱՆ-ի և ՊՈԱԿ-ի միջև օգոստոսի 12-ին կնքված պայմանագրից տեղեկանում ենք 959 միլիոն 255 300 դրամ (2,481,584 դոլար) պետության կողմից տրվող ֆինանսական աջակցությունը պետական բյուջեի «Դեղապահովում» ծրագրի՝ «Դեղերի փորձաքննության ծառայությունների իրականացում» միջոցառման համար է։ Ծրագրի իրականացման վերջնաժամկետ է նշվել տարեվերջը՝ դեկտեմբերի 25-ը։

Դեռ 2023 թվականի նոյեմբերին կառավարության նիստում որոշում էր ընդունվել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն։ Ըստ որոշման` այս կենտրոնի լուծարումից հետո 2024 թվականի փետրվարի 1-ից արդեն ստեղծվեց «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Ընկերությունը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, այդուհանդերձ, որպես առևտրային կազմակերպություն՝ հետապնդում է շահույթ ստանալու նպատակ: Նշված հանգամանքը կանխելու նպատակով և միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ընկերությունը և հիմնադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Հիմնավորումը՝ հիմնավորում, բայց փաստ է, որ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը», ի տարբերություն այս ՊՈԱԿ-ի, ինքնաբավ կառույց էր, պետգնումներում հաճախ հանդես էր գալիս իբրև պատվիրատու՝ բեռ չդառնալով պետական բյուջեի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular