ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել գրեթե 50 հազար միգրանտներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (IOM) հայտնել Է, որ 2017 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը կազմել Է ավելի քան 49 հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Ապրիլի վերջին IOM-ն հայտնել Էր, որ ընթացիկ տարում ծովային ճանապարհով Եվրոպա են ժամանել արդեն ավելի քան 43 հազար փախստականներ, ընդ որում ավելի քան 1,3 հազար մարդ տարեսկզբից ի վեր զոհվել կամ անհայտ կորել Է Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս:  
Ինչպես հայտնել Է IOM-ը, ընթացիկ տարվա սկզբից ավելի քան 41 հազար միգրանտներ ժամանել են Իտալիա, ավելի քան հինգ հազարը՝ Հունաստան եւ գրեթե 2,5 հազարը՝ Իսպանիա: Նրանցից 1309-ը զոհվել կամ անհետ կորել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular