Սկսվել է ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց միայնակ կենսաթոշակառուներին․ պատմության այս օրը (28 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1885- ծնվել է դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը:
1906 – ծնվել է հայ խորհրդային պտղաբույծ Ասատուր Մարգարյանը:
1936 – ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը:
1939 –ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Յավրյանը։
1945 – ծնվել է ֆուտբոլի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը։
1978 – վախճանվել է գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը:
1982– ծնվել է ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ Կարո Փարիզյանը։
2000 – վախճանվել է բժիշկ, հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ Հրաչիկ Փանոյանը։
2006- սկսվել է ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց միայնակ կենսաթոշակառուներին, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում:
2009- Սևանա լճի ափին հայկական և վրացական խմբերի մասնակցությամբ անց է կացվել «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։
2010 – վախճանվել է հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը:
2017- յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկվել է հրդեհ, որն օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է: Վիրավորներ և զոհեր չեն եղել: Ըստ մասնագետների՝ հրդեհի վայրում այրվել է էթինոլ նյութը:
2020-վախճանվել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
430– վախճանվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:
475 –հռոմեացի գեներալ Ֆլավիյ Օրեստը զավթել է իշխանությունն Արևմտյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք Ռավենայում՝ ստիպելով կայսր Հուլիոս Նեպոտին փախչել:
1189- Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրները Գի դե Լուզինյանի ղեկավարությամբ պաշարել են Ակրա քաղաքը:
1521- օսմանյան թուրքերի զորքը գրավել է Բելգրադը:
1565– հիմնադրվել է ԱՄՆ-ի առաջին քաղաք Սենտ Օգուստինը՝ Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։
1733– Նեապոլում կայացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին և տիրուհի» օպերայի պրիմերան։
1789 - Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:
1790– Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում Սև ծովում տեղի ունեցած ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթել է Օսմանյան կայսրությանը:
1851- սկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև:
1859 - Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դարձել, որ այն տեսանելի է եղել ԱՄՆ-ում, Եվրոպայի որոշ տարածքներում և անգամ Ճապոնիայում:
1883– ժայթքել է ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով կղզին ծածկվել է մոտ 30 կմ հաստությամբ լավայով։
1910 - Չեռնոգորիան հայտարարել է Օսմանյան կայսրությունից իր լիակատար անկախության մասին:
1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռումինիային, իսկ Իտալիան Գերմանիային:
1920 –կայացել է համառուսաստանյան մարդահամար:
1924 - Վրաստանում հաստատված խորհրդային իշխանության դեմ սկսվել է ապստամբություն, որը ձախողվել է:
1937– ստեղծվել է Տոյոտա ընկերությունը։
1938 – անգլիական Նոթթինգեմ քաղաքում կայացել է խոշորագույն շախմատային մրցաշար, որին աշխարհի հզորագույն շախմատիստների շարքում մասնակցել են 4 չեմպիոններ՝ Կապաբլանկա, Լասկեր, Ալյոխին և Էյվե: Կապաբլանկայի հետ մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ շախմատիստ Բոտվիննիկը:
1963-Մարտին Լյութեր Կինգը Լինկոլնի հուշարձանի մոտ ասել է իր հանրահայտ ճառը՝ «Ես երազանք ունեմ…»:
1976 –ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգում առաջին անգամ սինթեզել են արհեստական գեն:
1990 - Իրաքը հայտարարել է Քուվեյթն իր նոր նահանգ լինելու մասին:
1991 - Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջնորդի իր պաշտոնից:
1994 – 290 տարվա օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից հանվել են կոպեկները:
2004– Սինգապուրում սկսվել է ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։
Կ. Խաչիկյան