ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չբացահայտեց «Հոկտեմբերի 27»-ը. կատարողներից մեկը մահացել է բանտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոստանում էր բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։ Վեց տարի անց որևէ նորություն այդ մասով չկա։ Օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը:

Կնյազյանի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 26-ին, կանչվել է շտապօգնություն, ժամը 19։35-ի սահմաններում անձնակազմն արձանագրել է Կնյազյանի մահը: Նախնական տվյալներով, Կնյազյանը մահացել է սրտի կաթվածից։

Ոճրագործությունն անմիջականորեն կատարած ութ անձանցից ողջ են միայն երեքը։ Վռամ Գալստյանը, ըստ պաշտոնական վարկածի, 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, Էդիկ Գրիգորյանը 2017 թվականի նոյեմբերի 3-ին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում, Համլետ Ստեփանյանը մահացել է սրտի կաթվածից 2010 թ-ի մայիսին, Նորայր Եղիազարյանը մինչև դատավճռի կայացումը էլեկտրահարվել է իր խցում։ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը: Ըստ տարածված տեղեկությունների, Կարեն Հունանյանը բանտում խելագարվել է։

Փաշինյանական իշխանությունն այդպես էլ որևէ ջանք չգործադրեց գործի բացահայտման ուղղությամբ, կասկածները շարունակում են պահպանվել ոճրագործությունից 26 տարի անց, իսկ կատարողների շաքերը գնալով նվազում են։ Թերևս, արդեն հույս էլ չկա, որ գործող իշխանությունների օրոք կտրվեն հարցերի պատասխանները։ 

Ալիսա Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular