ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբրահամյանի ֆենոմենը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական քաղաքական դաշտի բոլոր թևերին, որոնք կապ չունի~ հանգրվանել են ընդդիմության, թե իշխանության դաշտում, մեծապես հուզում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու հարցը։

Աբրահամյանը բազմիցս հայտարարել է, որ պարտադիր չէ ունենալ քաղաքական որևէ պաշտոն, որպեսզի զբաղվես ակտիվ քաղաքականությամբ:

Այժմ, լրատվամիջոցները շրջանառության մեջ են դրել Աբրահամյանի` ԱԽ քարտուղար նշանակվելու հնարավորությունը։ Իբր նախագահ Սարգսյանը օրերս նրան այդպիսի առաջարկություն է արել և մերժում է ստացել:

Հենց այդ հարցադրումն էլ արեց լրագրողներից մեկը` Հաղթանակ զբոսայգում Աբրահամյանի վերջին հարցազրույցի ժամանակ։ Նախկին վարչապետը հերքել է վերջին շրջանում անընդհատ տարածվող այդ լուրը: Եվ, մի փոքր տրամաբանելու պարագայում, այդ հերքումը միանգամայն արժանահավատ պետք է լինի:

Հարցադրումն ինքնին անտրամաբանական է։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բացի նախագահի պաշտոնից` Աբրահամյանը զբաղեցրել է գրեթե բոլոր բարձր պետական պաշտոնները։

Ասել կուզե, նա էության և բովանդակության մեջ տեղյակ է Հայաստանի բացառապես բոլոր ոլորտներում տիրող իրավիճակից և տիրապետում է դրան։

Մյուս կողմից, ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել նրա բարձր կազմակերպչական ունակությունները։ Մեր նախորդ հոդվածներից մեկում, անդրադառնալով Աբրահամյանի գործոնին և ՀՀԿ-ից նրա դուրս գալու որոշմանը, փաստել ենք, որ եթե նժարին ենք դնում Աբրահամյանի հեռացումն ու ՀՀԿ կորուստները, ապա միանշանակ է, որ ՀՀԿ-ն մեծապես տուժել է։ Այժմ, թերևս, դա հասկացել են ՀՀԿ վերին օղակներում և անուղղակիորեն փորձում են շոշափել Աբրահամյանի տրամադրվածությունները։

Որևէ տրամաբանության չեն դիմանում նրան Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին նշանակելու մասին լուրերը։ Ի վերջո, այն արարողակարգային պաշտոն է և տեսնել Աբրահամյանի կոլիբրի գործչին այդ պաշտոնում, լուրջ չէ։

Իշխանությունից զատ, հնարավոր է, որ այսպես ասած ոչ իշխանական դաշտից են նաև այս ինֆորմացիան դնում շրջանառության մեջ` փորձելով հասկանալ իրավիճակի վերադասավորումները։ Բայց ունեցած ներփակ մտավոր կարողություններով դժվար թե հասկանան։

Մանուկ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular