ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան պլանավորում է Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիր կնքել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի բանագնացների թիմը պլանավորում է առաջիկա վեց ամիսը տրամադրել Գերմանիայի հետ նոր պայմանագրի համաձայնեցմանը: Այդ մասին Սթարմերի գրասենյակը հաղորդել է Գերմանիա նրա այցից առաջ:

«Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև նոր պայմանագիրը կդառնա Եվրոպայի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների ավելի լայն վերաբեռնման հիմնական տարրը և կհիմնվի պաշտպանական համաձայնագրի վրա, որի շուրջ ներկայում բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև և, ինչպես ակնկալվում է, ավարտվելու են աշնանը: Դրա հետ մեկտեղ, երկու կողմերը ցանկանում են նոր գործընկերությունը համաձայնեցնել 2025 թ. սկզբին», - ասված է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նշում է, որ համաձայնագիրը կարող է ներառել նաև «համագործակցության ընդլայնման կենսականորեն կարևոր ոլորտներ»՝ հասանելիություն շուկաների նկատմամբ, կարևորագույն գիտական հետազոտություններ, նորարարություններ ու տեխնոլոգիաներ, էկոլոգիապես մաքուր էներգիա, առևտուր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular