ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան ռազմական օգնության մատակարարումների ավելացման կարիք ունի․ Ստոլտենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան ռազմական օգնության մատակարարումների ավելացման կարիք ունի։

Ուկրաինա- ՆԱՏՕ խորհրդի նիստում նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի արդյունքներով դաշինքի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանության հետագա ամրապնդմանը:

Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, օգոստոսի 28-ի հանդիպումն անցկացվել է դեսպանների մակարդակով և գումարվել է Ուկրաինայի խնդրանքով։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը տեսահոլովակի միջոցով դաշնակիցներին տեղեկացրել է անվտանգության ներկա իրավիճակի և առաջնահերթ կարիքների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular