ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որ քարոզչություն անեն, իբր տոնական մթնոլորտ ցուցադրեն»․ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին, ամենայն հավանականությամբ, կգնա Կիրանց («Փաստինֆո»)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս շատ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Կիրանցի նորակառույց դպրոցում, որպեսզի հասցնեն սեպտեմբերի 1-ին բացել այն։

«Համոզված ենք, որ Փաշինյանը սեպտեմբերի մեկին Կիրանցում է լինելու։ Դե, գիտեք, նկարվելու տեղ է, որպեսզի նորակառույց շենքի բացման արարողությանը մասնակցի, քարոզչություն անեն, իբր տոնական մթնոլորտ ցուցադրեն», - «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։

Ինչ վերաբերում է իրական տրամադրություններին, ապա, Անդրանիկ Նազարյանի տեղեկություններով, բնակիչների  մի մասն իր երեխաներին տեղափոխել է հարևան գյուղերի դպրոց, իսկ թե քանի՞ ծնող կտանի երեխային այդ շենք, պարզ կլինի սեպտեմբերին։

Կիրանցի նոր դպրոցը, հիշեցնենք, ընդամենը 40 մետր հեռավորության վրա է գտնվում թշնամուց։ Կիրանցում չեն հավատում Փաշինյանի խոստմանը, թե եթե հարկ լինի, մեկ այլ նոր դպրոց կկառուցեն։

«Բայց ե՞րբ է Փաշինյանը որևէ խոստում կատարել, որ»,- այս առնչությամբ ասել է Կիրանցի բնակիչը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular