ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան․ Երևանում մթնոլորտային օդի որակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է օգոստոսի 22ից -28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակին վերաբերող տվյալներ։

Այսպես՝  փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 24-ին և 25-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 23-ին։ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 22-ին, 25-ին և 26-ին։  Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում  չի գերազանցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular