ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էյֆելյան աշտարակ է բարձրացել 150 միլիոներորդ հաճախորդը. պատմության այս օրը (30 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բռնի անհետացման զոհերի միջազգային օր, Ղազախստան` Սահմանադրության օր, Թուրքիա` Հաղթանակի օր, Ռուսաստանի Թաթարստան` Հանրապետության օր,  Ղրղզստան` Արխիվային աշխատակցի օր, Հարավային Օսիա՝ Դատական կարգադրիչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – վախճանվել է մեծանուն գրող Մուրացանը:

1927– վախճանվել է հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս Անդրանիկ Օզանյանը։

1940 – ծնվել է արձակագիր և թարգմանիչ Լևոն Ադյանը:

1950 – ծնվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:

1960– ծնվել է Արցախի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից գեներալ-գնդապետ Բակո Սահակյանը։

1980-վախճանվել է հայազգի ռուսաստանցի ճարտարապետ Խաչատուր Չալխուշյանը:

1991 – Ադրբեջանը հայտարարել է իր անկախությունը հռչակագրում նշելով, որ Ադրբեջանի սահմանները 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության որոշված սահմաններով է:

1994 – վախճանվել է նկարիչ և մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը:

1997 – վախճանվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ֆրունզե Դովլաթյանը:

1998 – վախճանվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը:

1999– վախճանվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշանակիր Քրիստափոր Իվանյանը։

2006- Արարատի մարզի Դալար գյուղում նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը որսորդական ավտոմատ հրացանից արձակած չորս կրակոցներով սպանել է գյուղի գործող գյուղապետ Տիգրան Պետրոսյանին:

2008-2006 թվականին գրականության գծով Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո թուրք գրող Օրհան Փամուկը առաջին գիրքն է հրատարակել Թուրքիայում:

2011-Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

2022- ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1700 - Ռուսաստանի և Շվեդիայի միջև սկսել է Հյուսիսային պատերազմը:

1703 – Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել առաջին ջրհեղեղը: Հաշված ժամերի ընթացքում ջուրը բարձրացել է երկու մետր:

1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Ադոլֆ ֆրիդրիխ Հեսսեն:

1860 –գործարկվել է առաջին բրիտանական տրամվայը (Birkenhead Street):

1860 –ծնվել է ռուս նկարիչ Իսահակ Լեվիտանը:

1870 –ծնվել է ռուս զորահրամանատար, գեներալ, սպիտակ շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Լազր Կոռնիլովը:

1871 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս, միջուկային ֆիզիկայի հիմնադիր Էռնեստ Ռեզերֆորդը:

1877 –ֆրանսիացի ինքնուս գյուտարար էմիլ Ռենեն արտոնագրել է պրակսինոսկոպը՝ մուլտիպլիկացիայի նախատիպը:

1901- անգլիացի գյուտարար Հյուբերտ Սեսիլ Բուտը արտոնագրել է էլեկտրական փոշեծծիչը:

1907 –ծնվել է ամերիկացի ինժիներ ջոն Ուիլյամ Մոուչլին, որը հանդիսանում է աշխարհում առաջին համակարգչի ստեղծողներից մեկը:

1918– կին հեղափոխական Ֆաննի Կապլանն անհաջող մահափորձ է կատարել Վլադիմիր Իլյիչ Լենինի դեմ:

1922– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Դումլու Փընարի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հունական բանակը պարտություն է կրել։

1928 –Ջավախառլալ Ներուն պահանջել է Հնդկաստանի անկախությունը, ստեղծվել է Հնդկաստանի անկախության լիգան:

1937-ծնվել է «ֆորմուլա-1»-ի նորզելլանդացի ավտոարշավորդ Բրյուս ՄակԼարենը, որը  հիմնադրել է «ՄակԼարեն» թիմը:

1938 –վախճանվել է լեհական ծագման ամերիկացի պարֆյումեր, «Մաքս Ֆակտոր»  կոսմետիկական ընկերության հիմնադիր Մաքս Ֆակտորը:

1940– տեղի է ունեցել ժամանակի ճանաչված կինոաստղեր Լոուրենս Օլիվիեի և Վիվիեն Լիի հարսանիքը։

1960 –ծնվել է  Հեզբոլլահ կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը:

1963 –պատահական միջուկային պատերազմը կանխելու նպատակով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ստեղծվել է  «թեժ գիծ»:

1973 – Քենիայում արգելվել է փղերի որսը:

1993 –էյֆելյան աշտարակ է բարձրացել 150 միլիոներորդ հաճախորդը:

1995– ֆոն Թեչները և Իվարսեյը ստեղծել են Opera Software ընկերությունը, որը համարվում է Օպերա դիտարկիչի ստեղծման օր։

2013 – վախճանվել է իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շեյմաս Հինին:

2018 –վախճանվել է ռուս էստրադային երգիչ և քաղաքական գործիչ Իոսիֆ Կոբզոնը:

2022 —վախճանվել է խորհրդային պետական գործիչ, ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular