ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հարավում գործողությունն ավարտելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ավարտել է գործողությունը Գազայի հատվածի հարավում, որի ընթացքում զինվորականները վերացրել են ավելի քան 250 արմատականի, հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ ԻՊԲ-ն ոչնչացրել է նաև շուրջ վեց կիլոմետր ընդհանուր երկարությամբ վեց թունել և վերադարձրել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգված վեց պատանդի մարմին։ 

Rազմական գործողության ընթացքում 98-րդ դիվիզիայի ուժերը ՀԱՄԱՍ շարժման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ են ոչնչացրել Խան Յունիսի և Դեյր ալ Բալահի շրջաններում։

Օգոստոսին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում գործողության մեկնարկի մասին՝ այդ գոտում «ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքների» առկայության մասին հետախուզական տվյալներ ստանալուց հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular