ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ սպանված 32-ամյա երիտասարդին սպանողը

ԻՐԱՎՈՒՆՔ

Արարատի մարզի Այգավան գյուղում առանձնակի դաժանությամբ 32-ամյա երիտասարդին սպանող անձը հայտնաբերվել է։

Shamshan.com-ի տեղեկություններով, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ սպանության մեջ կասկածվողը Երևանում է, ինչից հետո իրավապահներն անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները։

«Կասկածյալին հայտնաբերել են Երևանում, որտեղից տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, ապա ձերբակալել նրան։ Վերջինս նույն գյուղում հաշվառված 29-ամյա Արթուր Ս.–ն է, որը մի քանի տարի է Երևանում է բնակվում։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված արյունոտ գլխարկը պատկանել է սպանություն կատարողին»,– գրում է կայքը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր Այգավանում 32-ամյա տղամարդու սպանության մասին, որին բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, մահացած վիճակում տեղափոխել էին Վեդու ԲԿ։

Դեպքի վայրի զննությամբ` Այգավանի Մակուի փողոցի տներից մեկի դիմացի հատվածում, գետնին և ավտոտնակի դարպասներին արնանման հետքեր են հայտնաբերվել։ Գետնին նաև սև գույնի գլխարկ ու այլ իրեր են եղել։

Նույն օրը կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ, որոշակի հեռավորության վրա` ծառի տակ, խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Ըստ Շամշյանի՝ սպանվածը 32–ամյա Մնացական Հարությունյանն է, որը օրեր առաջ էր նշանվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular