ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նովոսիբիրսկի բնակիչներից մեկը խոսել է 2024 թվականին Հայաստանով ճանապարհորդելու նրբությունների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Նովոսիբիրսկից Արտյոմ անունով մի ճանապարհորդ ռուսների հետ կիսվել է այն հնարքներով, որոնք կօգնեն ավելի բարենպաստ դարձնել Հայաստան ուղևորությունը։ Նա զրույցում պարզաբանել է, թե ինչ նրբերանգներ է պետք հաշվի առնել, գրում է smolnarod.ru-ն։

Նախ Արտյոմը խորհուրդ է տալիս ձեռք բերել Visa կամ MasterCard բանկային քարտ հարևան երկրներից մեկում։ Դա թույլ կտա հանգիստ վճարումներ կատարել Հայաստանում, իսկ ռուսներին ծանոթ ծառայությունների միջոցով կարելի է տաքսի պատվիրել և վճարել այն բջջային հավելվածով, որը մուտքագրված է ձեր հեռախոսում։

Զբոսաշրջիկը խորհուրդ է տալիս փոխանակման համար վերցնել նաև կանխիկ ռուբլի։ Սակայն Արտյոմը կտրականապես խորհուրդ չի տալիս դա չանել օդանավակայանում, քանի որ փոխարժեքն անբարենպաստ է։ Կանխիկ գումար փոխանակելուց հետո կարելի է գնել տեղական SIM քարտ և օգտվել ինտերնետից այնտեղ, որտեղ այն ձեզ անհրաժեշտ է:

«Յուրաքանչյուր տաքսու վարորդ, անշուշտ, ձեզ հետ կսկսի քաղաքականության մասին խոսակցություն, և ճնշող մեծամասնությունում նա կքննադատի պաշտոնական Մոսկվային: Դուք պետք է պատրաստ լինեք դրան: Բայց դա ոչ մի կերպ չի ազդում սովորական ռուս զբոսաշրջիկների նկատմամբ ջերմ վերաբերմունքի վրա»,- շարունակել է Նովոսիբիրսկի բնակիչը։

Ինչ վերաբերում է կեցությանը, ապա Հայաստանում կարելի է գտնել էժան սենյակներ հյուրատներում և մինի հյուրանոցներում։ Այդ դեպքում արժեքը կկազմի մոտ երկու հազար ռուբլի մեկ գիշերվա համար:

«Բայց պետք է պատրաստ լինել, որ սենյակը կարող է պատուհան չունենալ, կահույքը հին լինել, լոգարանը շատ մաքուր չլինի և այլն։ Բայց դա անձնական ընտրություն է, խնայել կամ փող ծախսել հավակնոտ հյուրանոցի վրա, որոնք, իհարկե, կան Երևանում»,- կիսվել է Արտյոմը։

Բացի այդ, ճանապարհորդը և նրա կինը տպավորված են հայերի հյուրընկալությամբ։ Ամուսինների խոսքով իրենց բազմիցս են ինչ-որ բան հյուրասիրել, և, առհասարակ, շփվել են այնպես, ասես այդ ռուսներին վաղուց են ճանաչում։

«Մեկ օրվա ընթացքում մենք այցելեցինք երեք նախկինում մեզ ոչ ծանոթ մարդկանց, ովքեր պարզապես հրավիրեցին մեզ սուրճ կամ թարմ քամած նռան հյութ խմելու», - պատմել են ճանապարհորդները:

Զբոսաշրջիկները նաև նշել են, որ հասարակական տրանսպորտի համակարգը մի քիչ այն չէ: Այդ իսկ պատճառով, դեռ Նովոսիբիրսկում եղած ժամանակ զույգը որոշել էր վարձակալության մեքենա պատվիրել։ Հայաստանում գործում են ավտոմեքենաների վարձակալման խոշոր միջազգային ծառայություններ, և նաև ուժի մեջ են ռուսական վարորդական իրավունքի վկայականները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular