ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քամին պատը «քանդեց» քաղաքացու վրա, սակայն անգամ մաhից հետո ոչինչ չի արվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում. նորակառույց շենքի պատը փլվել էր քամու հետևանքով, և մեկ մարդ մահացավ: Մինչ օրս ոչ մի պատիժ այդ գործով չկա:

Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանը հայտնել էր՝ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/13 հասցեում նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պատը քամու հետևանքով փլվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա, որի վարորդը տեղում մահացել է:

Այդ շենքի շինթույլտվությունը տրվել է 13.03.2024 թվականին՝ 2 տարով. պատվիրատուն Կ. Մանուկյանն է, իսկ կատարողը՝ «Դավիթ Պապիկյան Գագիկ» Ա/Ձ-ն․ թե ինչ որակի պատ է շարվել, որը քամուց փլվել է, նեղ մասնագետ լինել պետք չէ հասկանալու համար:

Մինչդեռ, ըստ շինարարության թույլտվության սահմանած նորմերի, շինհրապարակն անհրաժեշտ է չորս կողմից փակել համապատասխան ցանցով՝ ապահովելով և՛ փոշու արտահոսքի արգելքը, և՛ նման դեպքերից խուսափումը։

Սակայն Երևանի քաղաքապետարանի վերահսկողական բաժինները թերացել են իրենց գործում․ ԳԱՍԿ-ը չի վերահսկել
մինչ շինության ավարտական ակտի հանձնումը։ Շինությունը, մինչդեռ, պետք է անցնի պատասխանատու բոլոր գերատեսչություններով և տեսչութուններով, որոնցից է օրինակ, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Այս դեպքից հետո ոչ մի կառույց անգամ հայտարարությամբ հանդես չեկավ։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պարզաբանում պահանջեց՝ արդյոք որևէ գործողություն իրականացվե՞լ է, ի՞նչ է արձանագրվել: Ստացանք հետևյալ զավեշտալի պատասխանը։

«Քանի որ շենքը նոր կառուցվող է և անցած տարի արդեն իսկ մեր տարեկան ստուգումների ծրագիրը հաստատված է եղել, շենքը հարկայնություն բարձրացրած չի եղել, այդ պատճառով չի ներառվել մեր տարեկան ստուգումների ցանկում։ Սակայն հնարավոր է բողոքի կամ ինչ-որ դեպքի հիման վրա, ըստ անհրաժեշտության, հանձնարարական բացվի և ստուգում արվի։ Մեր տարեկան ստուգումների ցանկը նախորդ տարվա կեսին է հաստատվել, իսկ տվյալ շենք այդ ժամանակահատվածում կառուցված չի եղել, քանի որ այս դեպքով քրեական գործ կա հարուցված, նախաքննությունը կավարտվի, և հավանական է, որ գործողություններ կիրականացվեն»։

Ստացվում է, որ անգամ մարդու մահից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ղեկավարմամբ աշխատող մարմինը ստուգման անհրաժեշտություն չի տեսել:

Հաջորդ հարցն այն է, թե այդ ի՞նչ շենք է, որ երևանյան քամին շենքի պատը կարող է տապալել, այդ ինչի՞ց էր պատրաստված այդ պատը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդյոք որակի գնահատական տալի՞ս են շինհրապարակ դարձած Երևանի բնակելի համալիրների կառուցման վերաբերյալ։

Այս ոլորտում խիստ ամենաթողություն է և հովանավորչություն. այլ եզրահանգման դժվար է գալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular