ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հայտնվել բաժանարար գոտում, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 15 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular