ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ընդդեմ արցախցիների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները որևէ ջանք չեն գործադրելու արցախցիների վերադարձի հարցը բարձրացնելու, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքները պաշտպանելու համար։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր մեծ հարցազրույց է տվել մի քանի տասնյակ, հիմնականում յուրային լրատվամիջոցների, հայտարարել, թե իրատեսական չի համարում ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության վերադարձը։

«Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել վերադարձի հարցը, իրատեսական չեմ համարում»,- ասել է նա՝ շեշտելով, որ իրատեսական չի համարում հարցն այն բովանդակությամբ, ինչ ներկայացնում են ԼՂ նախկին պաշտոնյաներ ու հայրենակիցներ։

Փաստացի, այս հայտարարությամբ նա քար է նետում Արցախի պաշտոնյաների, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ուղղությամբ։ Ընդդիմադիր տարբեր ուժեր, արցախցիներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ փաստում են, որ արցախցիների իրավունքների հարցն առանցքային պետք է լինի բանակցային գործընթացում, վերադարձի հնարավորությունը պետք է քննարկվի, իսկ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են՝ Արցախը մոռացության մատնելու համար։

Ավելին, Փաշինյանն այսօր էլ Արցախի կորստյան մեղքը բարդում է Արցախի իշխանությունների և հայաստանյան ընդդիմադիր շրջանակների վրա։ Նա անդրադարձել է նաև ԼՂ լուծարմանը, շեշտելով. «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ատորագրել։ Այդ որոշումը տեղի ունենալուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ-ում գործող հայտնի շրջանակների կողմից»։

Մանե Աթոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular