ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամչատկայում քրեական գործ է հարուցվել ուղղաթիռի անհետացման դեպքով․ նոր մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կամչատկայում քրեական գործ է հարուցվել ուղղաթիռի անհետացման դեպքով։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի անվտանգության և շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Անձնակազմի հետ կապ չկա, ուղեւորների թիվը ճշտվում է։

«Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ ուղղաթիռի և մարդկանց վայրը պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական «Մի-8» ուղղաթիռ է անհետացել է Կամչատկայում 

Նախնական տվյալներով՝ օդանավում կա 22 մարդ՝ 19 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։

Ուղղաթիռը ռադարներից անհետացել է Վաչկաժեց հրաբխի տարածքում. հենց այնտեղից պետք է վերցներ 19 զբոսաշրջիկների, սակայն առավոտյան ժամը մոտ 8-ին (Երևանի ժամանակով) կտրվել է օդանավի հետ հաղորդակցությունը։ Ճշտվում է՝ արդյոք զբոսաշրջիկներին հաջողվել է բարձրանալ ինքնաթիռ։

Մեկ այլ ուղղաթիռ է օդ բարձրացել անհետացած ուղղաթիռը որոնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular