ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ԵԱՀԿ ՄԽ-ի վերականգնման գործընթացում ՀՀ-ին մեղադրում է իր դեմ «գաղտնի օրակարգ» ունենալու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու հայկական կողմի փորձերը ցույց են տալիս, որ Հայաստանը, իբր, գաղտնի օրակարգ ունի Ադրբեջանի դեմ։ 

Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե եթե Հայաստանը ուզում է խաղաղության շուրջ գործընթացի նկատմամբ իր լուրջ վերաբերմունքն ապացուցի, պետք է զերծ մնա «հակասական հայտարարություններից և սադրիչ գործողություններից»։

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր․ «Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular