ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալը» Մբապեի դուբլի շնորհիվ հաղթեց «Բետիսին»

ՍՊՈՐՏ

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալը» Մադրիդում այսօր հյուրընկալեց «Բետիսին»։

Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ Կարլո Անչելոտիի թիմի։

Այս խաղում իր առաջին գոլերը Լա լիգայում խփեց Կիլիան Մբապեն՝ դառնալով դուբլի հեղինակ։ Նախ երկրորդ խաղակեսում Կիլիանն աչքի ընկավ Վալվերդեի փոխանցումից, իսկ քիչ անց նաև անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Այս խաղից հետո «Ռեալն» իր ակտիվում ունի 8 միավոր․ նույնքան միավոր են վաստակել նաև «Ատլետիկոն» ու «Վիլյառեալը», բայց լրացուցիչ ցուցանիշով մադրիդցիները երկրորդն են մրցաշարային աղյուսակում։ «Բետիսը» 2 միավորով 17-րդն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular