ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգորոդում գիշերային հրետակոծության պատճառով ավերվել է մանկապարտեզ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ գիշերային հրետակոծության հետևանքով տեղի մանկապարտեզներից մեկը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Բելգորոդի դպրոցների մի մասը մեկ շաբաթով կանցնեն հեռավար ուսուցման, իսկ մանկապարտեզներն ամբողջությամբ կփակվեն։

Кommersant.ru-ի փոխանցմամբ՝ արկի ընկնելու վայրում խառնարան է գոյացել, իսկ մանկապարտեզի շենքի բեկորները «ցրվել են 300 մ շառավղով»։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Սա արդեն երրորդ ուսումնական հաստատությունն է, որը մեծ վնաս է կրել ուկրաինական կողմի հարվածներից, պարզաբանել է Գլադկովը։

Գլադկովը նաև հայտնել է, որ շրջկենտրոնում՝ Բելգորոդ քաղաքում, «ուղիղ հարվածներ են հասցվել մեկ սոցիալական և մեկ առևտրային օբյեկտի»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular