ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետության անկախացումն ըստ գործող ԽՍՀՄ օրենքների. պատմության այս օրը (02 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախ՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝ Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և Սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի Սև ծովի արևելյան ափերը Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքն անցել են Ռուսաստանին։
1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։
1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։
1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։
1991– ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիստում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետության անկախացումն ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։
1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։
2005-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի և Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, կուսակցությունից դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել:
2009-Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:
2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
2014- Ռուսաստանում կալանավորված հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են հիվանդանոց:
2018-«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարել է իր հանրահայտ հայտարարությունը՝ «Կան սպիտակ և սև ուժեր...»:
2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:
2022- Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացրել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։
911 —կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։
1642 —անգլիական հեղափոխական խորհրդարանն արգելել է թատրոնները։
1652 —վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։
1727 —Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։
1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:
1792 —ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։
1806 - Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:
1922 —Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում առ այն, որ ցանկացած մեկը, որից կգա գարեջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ անմիջապես կազատվի աշխատանքից։
1926-ծնվել է ռուս խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան Եվգենի Լեոնովը։
1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։
1945– Վիետնամը հայտարարել է իրեն անկախ հանրապետություն։
1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը, Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ և իրականացվել է տեղեկատվության փոխանակում։
1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։
1972 —ԽՍՀՄ հոկեյի հավաքականը Կանադա—ԽՍՀՄ սուպերխաղի ժամանակ տոնել է իր լեգենդար հաղթանակը։
1973– վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։
1990 —հայտարարվել է Մերձդնեստրի հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։
1996 - Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։
1997– վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերիապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։
2002-ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիյա», իսկ ОРТ-ն «Առաջին ալիք»։
2008– թողարկվել է «Գուգլ Քրոմ» դիտարկիչը։
Կ. Խաչիկյան