ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մեղմացնո՞ւմ է հակառուսական քաղաքականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում ՌԴ մասով արած հայտարարությունը չափազանց ուշագրավ է։ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականի լրագրողը, դիմելով Փաշինյանին, ասել էր, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե որքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանն ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, և եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց:

Ակնհայտորեն նախապես համաձայնեցված հարցին Փաշինյանը պատասխանել էր, թե չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին: «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, դա արդեն ի սկզբանե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալները ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետև, էլի եմ ասում, պետությունն այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն և մենք եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդտեղ»,- ասել էր նա:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն առիթ էր տվել շատերին մտածելու, թե գործող իշխանությունները մեղմացնում են իրենց հակառուսական քաղաքականությունը, որն իրենք էլ սրել և սնել են ամիսներ շարունակ։ Գործող իշխանությունները քաղաքական սկզբունքներ իսպառ չունեն, իրենք էլ խոստովանել են, որ «-իզմ»-երով չեն առաջնորդվում, ուստի որևէ խնդիր չկա այդ առումով, այսօր արևմտամետ են, վաղը կարող են համոզված ռուսամետ լինել։ Փաշինյանն էլ հասկանում է, որ աշնանը թեժ գործընթացներ են սպասվում, իսկ ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումը վտանգավոր է իր և իր թիմի հետագա պաշտոնավարման համար։ 

Սոնա Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular