ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


LRHW հիպերձայնային հրթիռային համակարգն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Bamboo Eagle զորավարժություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բանակային LRHW հիպերձայնային հրթիռային համակարգն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Bamboo Eagle զորավարժություններին, որտեղ իրականացրել են էլեկտրոնային հրթիռների արձակումներ, գրում է topwar.ru-ն։

Զորավարժությունների ընթացքում ցուցադրվել են այդ հրթիռների մի քանի տեսակի տրանսպորտային և մեկնարկային բեռնարկղեր։ Միջոցառման ծրագրում, ի թիվս այլ բաների, ներառված էր նաև այդ զինատեսակի տեղափոխում այլ պետությունների տարածքներ։

Ներկայումս կա միայն մեկ LRHW հիպերձայնային մարտկոց, որը դեռ չի անցել ծառայության և մասնակցում է միայն տարբեր թեստային միջոցառումների։ Այս անգամ նա մասնակցել է Bamboo Eagle ութօրյա զորավարժություններին, որը կազմակերպել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատերազմական կենտրոնը, որը տեղակայված է Նևադայի Նելլիս ռազմաօդային բազայում։ Օգոստոսի սկզբի այդ ութ օրերի ընթացքում ուսումնամարզական միջոցառումներ են տեղի ունեցել նաև Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում։ Դրանց մասնակցել են մոտ երեք հազար ամերիկացի զինծառայողներ, որոնք ներկայացնում են բանակի չորս ճյուղեր, ինչպես նաև մասնակցել են նրանց դաշնակիցները Մեծ Բրիտանիայի թագավորական և Ավստրալիայի ռազմաօդային ուժերից:

«Bamboo Eagle զորավարժությունը մեր երաշխիքն է, որ մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի: Մենք մարզվում ենք տարբեր միջավայրերում՝ ցամաքից օդ և մինչև ծով, այնպես որ մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է փոխգնդապետ Ալեքս Ռիչը՝ Նելլիսի ռազմաօդային բազայի 57-րդ ավիափոխադրման թևի գործողությունների տնօրենը:

Նշենք, որ հիպերձայնային հրթիռների արձակում նախկինում երբեք չի եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի զորավարժություններին, սա առաջին անգամն էր։

LRHW Dark Eagle-ը միջին հեռահարության «երկիր-երկիր» հիպերձայնային հրթիռային զենք է, որը մշակվել է Lockheed Martin և Northrop Grumman ընկերությունների կողմից համատեղ: Այն կարող է տեղադրվել ինչպես ցամաքային փոխադրողների, այնպես էլ նավերի և սուզանավերի վրա։ Այդ հրթիռներն ունակ են զարգացնել մինչև 17 մախ արագություն և խոցել թիրախները մինչև երեք հազար կիլոմետր հեռավորության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular