ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խալխին Գոլում կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։

Բացի այդ, կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։

Նրանք կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններից հետո նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Human Rights Watch-ը հայտարարել էր, որ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան։

«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել և չձերբակալի նրան», - ասել է կազմակերպության միջազգային արդարադատության հարցերով ավագ խորհրդական Մարիա Ելենա Վիգնոլին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular