ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերը  գնդակոծվել են 20 սահմանամերձ գյուղեր, Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիական անձիք. պատմության այս օրը (03 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ավստրալիա՝ Դրոշի օր, Իրան՝ Անգլիական զավթիչների դեմ պայքարի օր, Կատար՝ Անկախության օր, Չինաստան՝ Ճապոնիայի դեմ հաղթանակի օր, Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր, Սան-Մարինո՝ Հանրապետության հիմնադրման օր, Թունիս՝ Անկախության համար պայքարի օր, Կանադա՝ Առևտրային նավատորմի օր, Մոլդովա՝ Ազգային բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1804- Ռուսական զորքերը դադարեցրել են Երևանի բերդի պաշարումը և վերադարձել Վրաստան:

1828- հայազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը Շամխորի մոտ ծանր պարտության է մատնել Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին:

1941 – ծնվել է հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի ապա 1979 թվականից ամերիկացի գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան), որը համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

1952– ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

1967– ծնվել է թուրքահայ նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

1983– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

-ծնվել է ազգությամբ եզդի հայաստանցի ըմբիշ Ռոման Ամոյանը:

2002- ստեղծվել է ընդդիմադիր ժողովրդահայրենասիրական միավորում, որի կազմում բացակայել է նախկին իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ):

2009-Հայ հեղափոխական դաշնակցությունը  մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրել է իր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ:

2011-Վիկ Դարչինյանը պարտության մատնելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբային հաղթանակով է ավարտել իր առաջին մենամարտը հայրենիքում։

2015- Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ: Գիշերը  գնդակոծվել են 20 սահմանամերձ գյուղեր, Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիական անձիք:

2019- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվել է: Սկզբում նախարարը ներկայացրել է նախարարության աշխատանքները և երբ հերթը հասել է հարցերին, նրա նախկին խորհրդականը, բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներից առաջ է ընկել, իսկ նախարարն էլ բոյկոտել է իր իսկ ասուլիսը ու հեռացել, և նախարարի տեղում նստել է Թամամյանը։

2021- վախճանվել է արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

36 մ.թ.ա. —տեղի է ունեցել ճակատամարտ Նավլոխուի մոտ (Սիցիլիա): Ագրիպպի ղեկավարած Օկտավիանոսի նավատորմը ջախջախել է Սեկստա Պոմպեոսի նավատորմին, որը վերջ է դրել Պոմպեոսի և Օկտավիանոսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմին:

32 —Մեքսիկայի տարածքում ստելլաների (գրանիտե հուշարձաններ) վրա գրվել են օլեմեկների (ացտեկական գրություններում հիշատակվող հնագույն ժողովուրդ) առաջին փաստաթղթերը:

301– ըստ ավանդության հիմնադրվել է Սան Մարինո պետությունը, որը Եվրոպայի հնագույն պետություններից է։

863 - Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթել է արաբներին:

1189 —Անգլիայում թագադրվել է Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1260 —Պաղեստինյան Աին-Խալուտ տարածքում մամլյուքները ջախջախել են մոնղոլներին: Դա եղել է Մոնղոլական կայսրության առաջին պարտությունը:

1658– վախճանվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելը։

1783 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ Նահանգների անկախությունը:

1791 —ֆրանսիայում առաջին անգամ ընդունվել է սահմանադրություն:

1812-Անգլիայում աշխարհում առաջին անգամ գործարանային պայմաններում արտադրվել է պահածոների առաջին խմբաքանակը:

1864 —նիտրոգլիցերինով փորձեր կատարելիս պայթյունն ավերել է Ալֆրեդ Նոբելի ստոկհոլմյան լաբորատորիան, զոհվել են նրա հինգ օգնականները և նրա փոքր եղբայրը:

1883-վախճանվել է ռուս գրող, հրապարակախոս, թատերագիր և թարգմանիչ Իվան Տուրգենևը:

1932 —ԽՍՀՄ-ում Սկսվել է Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը:

1939 —Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ են հայտարարել Գերմանիային:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հակագերմանական կոալիցիայի զորքերի ափհանումն Իտալիայում:

1950 —իտալական Մոնց քաղաքում ավարտվել է  «Ֆորմուլա-1» առաջին մրցաշարը:

1953– ուժի մեջ է մտել Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։

1963 – ծնվել է կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս Մալքոլմ Գլադուելը:

1967- Շվեդիան անցել է փողոցային աջակողմյան երթևեկության:

1996– ԱՄՆ-ն Իրաքում սկսել է «Հարված անապատում» ռազմական գործողությունը։

2008 - Նիկարագուան ճանաչել  է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

2009 - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը:

2020-վախճանվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան-ֆրանսուա Պորոնը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular