ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոլտավայի վրա Ռուսաստանի ԶՈՒ հարձակման հետևանքով կա 41 զոհ. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել Պոլտավայի ուսումնական հաստատության և հիվանդանոցի ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը։

Զելենսկին նաև հայտնել է, որ մասնակի ավերվել է Պոլտավայի կապի ռազմական ինստիտուտի շենքերից մեկը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ահազանգի և հրթիռների արձակման միջև ընկած ժամանակահատվածն այնքան կարճ է եղել, որ մարդիկ չեն հասցրել հասնել ռմբապաստարան։

Ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ին գտել են փլատակների տակից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular