ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Հայաստանում սկսվում է «քաղաքական թեժ աշուն»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների առանց այդ էլ ակտիվ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, գրում է fondsk.ru-ն։ Միանգամայն պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը վայելում են  Արևմուտքի և հատկապես Սպիտակ տան լիակատար աջակցությունը, ինչը թույլ է տալիս նրանց պահպանել իշխանությունը նույնիսկ ժողովրդական աճող դժգոհության պայմաններում։ Վաշինգտոնը չի թաքցնում Փաշինյանի դիրքերն ամրապնդելու իր ցանկությունը, ինչը հաստատում է երկրի ներքին իրավիճակի վերահսկողության ապահովմանն ուղղված ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական աջակցությամբ։

Հատկանշական է այն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր շրջապատից մարդիկ բազմիցս են հայտարարել կամ անուղղակի ակնարկել, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները իբր ներշնչված են եղել Մոսկվայից։ Ըստ նրանց իբր բնակչության շրջանում դժգոհության վերջին ալիքների հետևում կանգնած է հենց «Կրեմլը», իսկ ամերիկյան աջակցությունը այդ բողոքի տրամադրությունները զսպելու հիմնական գործոնն է։ Քաղաքական «աշնան» մոտենալով, որը կարող է շատ թեժ լինել, Փաշինյանն ու նրա կուրատորներն ակտիվացրել են հռետորաբանությունն իբր «Կրեմլի դրդմամբ» նախապատրաստվող զանգվածային բողոքի ակցիաների մասին, և ներկայացնում են իրենց նորաստեղծ արևմտյան գործընկերներին գրեթե որպես «առանց վախի և նախատինքի ասպետներ», ովքեր վճռականորեն են տրամադրված երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու հարցում: Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն կենտրոնացած են Արևմուտքի վրա, այլ նաև նպատակաուղղված օգտագործում են նրա ռեսուրսները ներքին դիմադրությունը ճնշելու նպատակով։ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ձեռք է բերում այնպիսի չափումներ, որոնք դժվար է անտեսել, դա լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ապագայի համար, վտանգում է ինքնիշխանությունը և ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը։

Ի սկզբանե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի զանգվածային ցույցերը մարզերում և մայրաքաղաքում ընդգծված զգացմունքային բնույթ էին կրում։ Գործող իշխանության քաղաքականությունից զանգվածային դժգոհությունն ու հիասթափությունը հանգեցրեց հզոր հանրահավաքների և ցույցերի ալիքի, որին մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Այդ «Բագրատ Գալստանյանի անվան» բողոքի ակցիաների շոշափելի արդյունքների չհանգեցնելու հիմնական պատճառներից մեկը կոնկրետ ռազմավարության բացակայությունն էր։ Բացի այդ, բողոքի շարժման շարքերում բազմիցս էին նկատվել «հին» իշխանության ներկայացուցիչներ, ինչը ոչ միայն կասկածներ էր հարուցում բազմաթիվ մասնակիցների և դիտորդների մոտ, այլ նաև փաստարկներ էր տալիս հակառակորդներին։ Նրանց ներկայությունը մի շարք հանրահավաքներին ու երթերին այնպիսի զգացողություն էր առաջացնում, որ Փաշինյանի դեմ պայքարը որոշակի հանգամանքներում կարող է հանդես գալ որպես նախկին վերնախավին իշխանության վերադարձնելու փորձ։

Ամռանը բողոքի շարժումը, չնայած աճող ճնշմանն ու  համեմատաբար քիչ քանակի սպորադիկ ակցիաներին, բախվեց ակտիվ գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու անհրաժեշտություն։ Այդ որոշումը, ըստ ամենայնի, կայացվել է ռազմավարությունը վերագնահատելու և պայքարի նոր, ավելի կազմակերպված փուլի նախապատրաստվելու նպատակով։ Բայց բողոքի ակցիայի կազմակերպիչները հասկացրել են, որ ամառային հանգիստը չի նշանակում դիմադրության ավարտ, այլ ընդհակառակը, ծառայում է ուժերի մոբիլիզացմանը և հանդիսանում է առավել արդյունավետ մոտեցումներ մշակելու կարևոր փուլ։

Եթե ​​հավատանք բողոքի ակցիաների կազմակերպիչներին, ապա համեմատաբար կարճ «ամառային հանգստի» ընթացքում նրանք ակտիվ աշխատանք են տարել ընդդիմադիր այլ ուժերի հետ համակարգումն ընդլայնելու, նոր համախոհներ ներգրավելու և գործողությունների միասնական պլան մշակելու ուղղությամբ։ Բողոքի առաջնորդները ձգտում են հանրությանը ներկայացնել գործողությունների ավելի հստակ և կոնկրետ ծրագիր:

Այնուամենայնիվ, չնայած բոլոր ջանքերին, բողոքի շարժումը, ամենայն հավանականությամբ, կրկին կբախվի լուրջ մարտահրավերների, ներառյալ ընդդիմադիր ուժերի միջև միասնականության բացակայությանը: Բացի այդ, Հայաստանում տարբեր ձևերով գործող արևմտյան խաղացողների կողմից Փաշինյանին և նրա կառավարությանը վերը նշված ակտիվ աջակցությունը նույնպես, մեղմ ասած, չի հեշտացնի ընդդիմության գործը։ Այն պայմաններում, երբ արտաքին ուժերը զգալի ազդեցություն ունեն Հայաստանի ներքին քաղաքականության վրա, բողոքի շարժումը հայտնվում է ծանր վիճակում, քանի որ ստիպված է լինում դիմակայել ոչ միայն ներքին խնդիրներին ու մարտահրավերներին, այլ նաև արտաքին գործոններին։

 «Պայքարը չի տևի մինչև 2026 թվականի (խորհրդարանական) ընտրությունները,- վստահեցրել է Բագրատ արքեպիսկոպոսը – ոչ ոք հակված չէ ամեն ինչ հետաձգել ավելի ուշ ժամկետների: Մենք էլ ենք պատրաստվում ինչպես թշնամին։ «Թշնամի» ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներ են»։

Ամեն դեպքում, շարժման հաջողությունը, որը դեռ հայտնի է որպես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում, կախված կլինի նրա առաջնորդների կարողություններից, արմատական ​​հռետորաբանությունից դուրս հասարակությանը գործող ռեժիմին հստակ և համոզիչ այլընտրանք առաջարկելուց, ներքին տարաձայնությունները հաղթահարելու և աջակցության նպատակով  լայն շրջանակներ մոբիլիզացնելու կարողություններից։ Հակառակ դեպքում, բողոքի ակցիաները կարող են մնալ ընդամենն այն հերթական դրվագը հետխորհրդային Հայաստանում փոփոխությունների համար երկարատև պայքարում, որն իրական արդյունքների չի հանգեցրել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular