ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է իշխանությունը վախենում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ Երևանի պետական համալսարանը հրաժարվել է երկարացնել պայմանագիրը, և Գասպարյանը փաստացի հեռացվել է մայր բուհից: Նա դասավանդում էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Դրանից առաջ նույն «ձեռագրով» բուհից հեռացվել էր Մենուա Սողոմոնյանը, ով նույնպես ընդդիմադիր հայացքներ ունի: «Հրաարակ»-ը  զրուցել է Աբրահամ Գասպարյանի հետ:

- Ֆեյսբուքում գրառում էիք արել և ակնկարկել, որ խորամուխ եք լինելու, ձեռքերը ծալած չեք նստելու: Ի՞նչ եք պատրաստվում անել: Դատական հայց չե՞ք ներկայացնելու:

- Ոչ միայն դատական հայց, այլև նմանատիպ այլ գործողություններ, որոնք հաստատ ոմանց դուր չեն գալու, հաստատ…. ի դեպ, ոչ միայն ես, այլև բոլոր այն ընկերները, ովքեր քաղաքական հայացքների պատճառներով ակնհայտորեն զրկվել են աշխատանքից: Բայց հետագա քայլերի մասին կխոսեմ ավելի ուշ:

- Բայց բուհերից պատասխանում են, թե քաղաքական հայացքները ոչ մի կապ չունեն այն հանգամանքի հետ, որ պայմանագիրը չեն երկարացնում: Ասում են, որ ընդդիմադիր հայացքները Դուք եք դարձնում «մատի փաթաթան»:

- Իսկ ի՞նչ էիք կարծում` ասելու էին քաղաքական դրդապատճառներո՞վ են հեռացնում մեզ: Պարզից էլ պարզ է, որ պետք է ստեն, խաբեն, պետք է մի պատրվակ գտնեն, որպեսզի արդարացնեն իրենց վերադասի` վարչապետի աթոռը զբաղեցնողի ակնկալիքները: Ես նախքան բուհն ավարտելը դասավանդել եմ համալսարանում, երբ դեռ ասպիրանտուրայի ուսանող էի:

- Ինչու՞ է իշխանությունն այդպես վախենում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից: Երբևէ ուսանողների շրջանում քարոզ, ագիտացիա արե՞լ եք` իշխանության դեմ:

- Եթե իմ փոխարեն Ձեր առջև կանգնած լիներ մի նորավարտ երիտասարդ, այս հարցը տեղին կլիներ: Պրոֆեսիոնալիզմը մնում է պրոֆեսիոնալիզմ, անկախ այն բանից, թե ով ինչ գաղափարների կրող է, ինչ քաղաքական հայացքներ ունի և այլն: Բնականաբար, երբ քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մասին ես խոսում, կամ դասավանդում և քո հիմնարար առարկաները բուհի և ուսանողի համար դրանք ենք, ապա դժվար թե լսարանում խոսես քվանտային ֆիզիկայի մասին, բնակաբար պետք է խոսեմ քաղաքագիտությունից, քննարկելով նաև Հայաստանին սպառնացող վտանգները, քաղաքական համակարգի արձագանքը և այլն: Եթե դա պետք է քարոզչություն կամ ագիտացիա համարվի, դա նշանակում է, որ այդ մարդիկ իրոք գիտության հետ որևէ աղերս չունեն և չեն հասկանում ոչ մի բանից: Ես ունեմ գիտամանկավարժական մեծ փորձ, ոչ միայն ես, այլև բուհից դուրս մնացած մյուս դասախոսներն ուսանողների շրջանում ունեն մեծ հեղինակություն:

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular