ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից նոր մեղադրանքներ են հնչել Ռուսաստանի հասցեին. արդյո"ք Փաշինյանը սատարում է դրան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագրի» իշխանական կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը գնում է պետականության կայացման ճանապարհով, իսկ Ռուսաստանը «խանգարում» է դրան, գրում է tsargrad.tv–ն։ Բայց Եվրոպան, իշխանամետ պատգամավորի կարծիքով, ընդհակառակը, օգնում է հանրապետությանը զարգացնել իր պետականությունը։ Միևնույն ժամանակ Փաշինյանի այդ զինակիցը չի մանրամասնել, թե ԵՄ-ն ինչպե՞ս է դա անում: «Ի տարբերություն նրա (Ադրբեջանի նախագահի), մենք փորձում ենք նման քաղաքականություն վարել, ուստի մեզ ճնշում են»,- կարծիք է հայտնել պատգամավորը։ Եզրափակելով Ասլանյանն Իլհամ Ալիևին անվանել է «մանր գործիչ», որը պարզապես խաղալիք է սխալ ձեռքերում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս է զգուշացրել, որ Արևմուտքի համար ավելի կարևոր է Մոսկվային դուրս մղել տարածաշրջանից, քան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և տեղի բնակչության կյանքը բարելավելը: «Նրանք կարծում են, որ կան որոշ արտասահմանյան երկրներ, որոնք ավելի շատ հոգ կտանեն հայ ժողովրդի շահերի համար, քան իրենց շահերի համար, բայց դա անհնար է, որ տեղի ունենա», - ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular