ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ստորների ժամանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդհանրապես մի կանոն կա, որ այն տունը, այն տեղը, որտեղ ժամանակին քեզ հանգրվան են տվել, չի կարելի հետագայում փնովել, սևացնել, ինչ էլ լինի: Սա սովորական մարդկային հարաբերություններրի պարզ մեխանիզմ ա, որը միայն եզակի ստորներն են խախտում: Նման եզակի ստորներից մեկը Հմայակ Հովհաննիսյանն է, որը օրերս բարբաջանքներ էր հնչեցրել «Ծառուկյան» դաշինքի հասցեին:

Բանը նրանում է, որ այսօր «Ծառուկյան» դաշինքին փնովող այս մարդը 2012 թվականին ամեն օր նույն ԲՀԿ-ի դռներն էր թակում, որպեսզի ԲՀԿ-ի կողմից առաջադրվեր պատգամավորության թեկնածու: Հմայակ Հովհաննիսյանը ընդգրկվեց ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, իսկ այսօր բարբաջում է նույն ԲՀԿ-ի հասցեին: Հմայակ Հովհաննիսյանը իհարկե դրանից ավել ոչինչ չի կարող անել, քանի որ քաղաքական դիակները կարող են մենակ բարբաջել: Այս անձին այսօր հիշում են միայն կայքերը, երբ պետք է «Ծառուկյան» դաշինքի մասին հերթական հերյուրանքները հնչեցնել, իսկ ստոր ծախուներ, որոնք ժամանակին ԲՀԿ-ի դռնրեն էին ընկած, իսկ այսօր պատրաստ են զազրախոսել, միշտ էլ կգտնվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular