ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարպի գյուղի մոտակայքում պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և  հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ. պատմության այս օրը (06 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սվազիլենդ` Անկախության օր, Բոնեյրե` Դրոշի օր, Բուլղարիա` Միավորման օր, Պակիստան՝ Պաշտպանության օր, Մերձդնեստր՝ Զինված ուժերի օր, Չիլի՝ Ազգային միասնության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1831– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանը։

1955 - Ստամբուլում թուրքական իշխանությունները կազմակերպել են հույների ջարդեր, որից տուժել են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները:

1957– ծնվել է լրագրող, լուսանկարիչ Վահան Ամատունին։

1964– ծնվել է ռուս ճանաչված ֆուտբոլիստ, «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը։

2001-Հայաստանի պղնձահանքերի օգտագործումը տրվել է շվեյցարական «Մանես և Վալեքս» ընկերությանը:

2005-հայաստանյան հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները հաստատել են, որ մտադիր են դադարեցնել դեռևս 2004-ին հայտարարված բոյկոտը և  լիարժեքորեն մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին:

2006-առավոտյան Բայրոնի փողոցի սկզբնամասում սպանվել է Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը:

2008-Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հրազդան» մարզադաշտում պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից 0:2 հաշվով: Հանդիպմանը մարզադաշտի կառավարական օթյակից հետևել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը և Աբդուլլա Գյուլը:

2010-Փարպի գյուղի մոտակայքում` «Ներքին նավեր» կոչվող դամբարանադաշտում, որ թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսով պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկու բացառիկ գտածոներ՝ ձիու զոհաբերության հնագույն օրինակ և  հանգուցյալի գլխի տակ խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլ:

2016-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին օրը ցերեկով, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, Ազգային ժողովի շենքի կենտրոնական մուտքի դիմաց  դաժան ծեծի են ենթարկել:

2019-Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

394– Ֆրիգիդ գետի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ Արևմտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության միջև։

1522– Ֆերնան Մագելանի «Վիկտորիա» նավը 18 կենդանի մնացած անձնակազմով վերադարձել է Եվրոպա, ավարտելով աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1566 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման 1-ինը:

1716 —Բոստոնում ավարտվել է առաջին ամերիկյան փարոսի շինարարությունը:

1766 –ծնվել է  անգլիացի քիմիկոս ն ֆիզիկոս Ջոն Դալթոնը:

1819 —Թոմաս Բլանչարդն արտոնագրել է փականագործական հաստոցը:

1852 —Մանչեստերում բացվել է Բրիտանիայի առաջին անվճար գրադարանը:

1885- Արևելյան Ռումելիան միավորվել է Բուլղարիայի հետ:

1920- Բուխարայում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1952– Ժնևում ստորագրվել է հեղինակային իրավունքի մասին հռչակագիր։

1986- Ստամբուլում երկու արաբ ահաբեկիչ Նևե Շալոմ սինագոգում սպանել են շաբաթ օրվա ծիսակատարություն անող 22 հրեայի:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Պրավդան» առաջին անգամ պարտիզաններին անվանել է «ժողովրդական վրիժառուներ»:

1987 —ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում առաջին անգամ վիրաբուժական միջամտությամբ անջատվել են սիամյան եկվորյակները:

1989 —համակարգչային սխալի պատճառով ավելի քան 41 հազար փարիզցիներ ստացել են ծանուցում առ այն, որ նրանց կողմից իրականացվել է սպանություն, կողոպուտ և ՃՏՊ-ների  խախտումներ:

1991-Խորհրդային Միությունը ճանաչել է բալթյան երեք երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի անկախությունը:

- Լենինգրադ (1924 թվականից) անունը կրող Ռուսաստանի երկրորդ քաղաքին վերադարձվել է Սանկտ Պետերբուրգ նախկին անունը:

-Չեչնյան հայտարարել է իրեն անկախ պետություն:

1997 - Լոնդոնում տեղի է ունեցել Դիանա արքայադստեր հուղարկավորության արարողությունը:

2007– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Լուչիանո Պավարոտին։

2021-վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:

2022– Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ուկրաինական հակահարձակումը խորկովյան ուղղությամբ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular