ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու մոտ 25 տոննա ցեմենտով բեռնատարը. վիրավnրներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 տոննա ցեմենտով բարձված «Howo» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, վթարի հարևանությամբ ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ու Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վիրավորները ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և հայտնվել բնակչի հողամասում՝ կոտրելով մի քանի պտղատու ծառեր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular