ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Telegram հաղորդակը փոխել է անվտանգության քաղաքականությունը․ մտադիր է սկսել մասնավոր չաթերի մոդերացիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Telegram հաղորդակը փոխել է իր անվտանգության քաղաքականությունն ու մտադիր է սկսել մասնավոր չաթերի մոդերացիա այն ​​բանից հետո, երբ դրա համահիմնադիր Պավել Դուրովը կալանավորվել է Ֆրանսիայում, հայտնել է TechCrunch պորտալը։

Telegram-ը FAQ-ից հեռացրել է այն տեղեկությունը, որ մասնավոր չաթերը պաշտպանված են մոդերացիայից։

Թարմացված բաժնում Telegram-ի բոլոր հավելվածներն ունեն «Բողոքել» կոճակը, որը թույլ է տալիս «զեկուցել անօրինական բովանդակության մասին մեր մոդերատորներին»։ FAQ էջում Telegram-ը տրամադրել է էլ․ հասցե, որին հնարավոր է հարցում ուղարկել մոդերատորներին՝ հեռացնելու բովանդակությունը, կցելով հղումը։

Հարթակը հրապարակայնորեն չի հայտարարել իր մոդերատորության քաղաքականության փոփոխությունների մասին:

Ավելի վաղ Պավել Դուրովը ձերբակալությունից հետո իր առաջին գրառման մեջ վստահեցրել էր, որ Telegram-ը ավելի շատ միջոցներ կձեռնարկի հանցավորության դեմ պայքարելու համար, սակայն սխալ է համարում իրեն մեղադրել երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular