ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ խոշտանգել են, գույքս՝ ձեռքիցս տարել. քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել Դատախազության շենքի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ Քրիստինե Մահլամյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Գլխավոր դատախազության շենքի դիմաց փորձեց ինքնահրկիզվել, սակայն, ոստիկանները կանխեցին այն։

Կինը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ խաբեությամբ և իշխանությունների հետ կապերն օգտագործելով իրենց ազգականը սեփականաշնորհել է իրենց պատկանող տունը, իսկ, երբ այդ մասին սկսել է բարձրաձայնել, դիմել դատարան, իրեն են սկսել վախեցնել և խոշտանգել։

«Օգոստոսի 16-ին Երևանում, ինչ-որ հանցագործություն է կատարվել, որը բերեցին և վերագրեցին ինձ։ Սեպտեմբերի 2-ին ինձ բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին, մազերիցս քաշեցին, ծեփեցին պատերին, նկարեցին, նկարն ուղարկեցին ինչ-որ մեկին, այնուհետև մարմանավաճառներին բերում, շարում են, հետո մատնացույց են անում ինձ, թե իբր ես եմ հանցագործությունն արել․․․»,- պատմեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում բացահայտել է, որ նշված գործերի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հովանաովորում են այս ապօրինի գործընթացը։

«Տունը սեփականաշնորհած կինը՝ Մարիամ Կարապետյանը, ասում է՝ մենք շատ ուժեղ պաշտպանված ենք, մեր թիկունքին հզոր մարդիկ են կանգնած՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և «Շիշ բռնողը»։ Թող իրավապահ մարմինները բացահայտեն․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular