ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզում կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել․ հնչել են կրակոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Թ․ Շ․-ն և հայտնել, որ օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը իր մորաքրոջ տղա, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Գ․ Ե․-ի հրավերով գնացել է Դրախտիկ գյուղին հարակից լողափ՝ վերջինիս ամառանոց, որտեղ գտնվող անձինք սկսել են խմել, ծխել, «ուռել»:

Ըստ զանգահարողի՝ հավաքին միացել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գ․ Ա․-ն, ով փորձել է բռնի ուժով իրեն տիրանալ և իրենց միջև կռիվ է սկսվել, որի ադյունքում դիմել է փախուստի: Վերջինս իր ավտոմեքենայով մոտեցել է, երկու անգամ կրակոցներ արձակել և ստիպել նստել իր ավտոմեքենան։ Այդ պահին մոտեցել է Գ․ Ե․-ն և վիճաբանությունը կրկին շարունակվել է: Վերջիններս Թ․ Շ․-ին համոզել են, որ ավտոմեքենա է մոտենալու և իրեն տանի։ Նրան տարել են նշված տարածք, որտեղ Գ․ Ա․-ն կրկին «ուռել» է և փորձել բռնաբարել ու քաշքշել իրեն, սակայն Թ․ Շ․-ն հարվածել է նրան և դիմել փախուստի, ով այդ տարածքում, նկատելով իրեն անծանոթ ավտոմեքենա, օգնություն է խնդրել, ովքեր իրեն տարել են բնակարան, ջուր տվել և հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Թ․ Շ․-ի՝ այդ ընթացքում ամառանոցում գտնվող իր պայուսակից գողացել են 180 հազար դրամ, 100 դոլար և 300 ռուբլի: Թ. Շ․-ն հաղորդագրություն է ուղարկել Գ. Ա․-ին և համաձայնության եկել նշված գումարը ետ վերադարձնելու շուրջ, իսկ վերջինս միայն 20 հազար դրամ է փոխանցել և հայտնել, որ հենց այնպես չի փոխանցել դրա համար ինքը պետք է ուրիշ ձևով հատուցի, իսկ մնացած գումարը պահանջելու դեպքում Գ. Ա․-ն իրեն հայտնել է, որ իբր ինքը նրա «գլխին սարքում» է:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գ. Ա․-ին և Գ. Ե․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular