ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչ վախեր ունի Փաշինյանը գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանից, թերևս մենակ ինքը գիտի. Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը գրում է․

«Արդեն վաղուց անիմաստ է անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, քանզի անիմաստ է մեկնաբանել անվերջ հնչող սուտն ու կեղծիքը։

Չնայած դրան, հարկ եմ համարում արձագանքել վերջին մամուլի ասուլիսում նրա կողմից հնչեցրած հարցադրումներին՝ կապված Ռուբեն Վարդանյանի հետ, որոնց նպատակը մեկն է՝ փորձել հանրության մեջ տարածել կեղծ, շինծու և վարկաբեկիչ թեզեր, որոնք բնականաբար ոչ մի աղերս չունեն իրականության հետ։

Նման հարցադրումներ հնչեցնում է մի մարդ, որը հանդիսանում է երկրի գործող ղեկավար, ում ենթակայության տակ են գտնվում Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, իր ստեղծած Արտաքին հետախուզական ծառայությունը, և եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, ապա այդ դեպքում քանի կոպեկ կարժենա այդ բոլոր ծառայությունները միասին վերցրած, իսկ իրականում ճշմարտությունը այլ է։

Փաշինյանը իրեն բնորոշ ոճով պարզապես փորձում է մանիպուլացնել հանրությանը, անելով հերթական՝ անպատասխանատու, անբովանդակ ու անիմաստ հայտարարությունները։ Թե ինչ վախեր ունի գերության մեջ գտնվող մարդուց, թերևս մենակ ինքը գիտի։

Շատ հատկանշական է, որ Վարդանյանի մասին նույն ոճի ու բովանդակության հայտարարություններ անում էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը։

Հ.Գ.

Լինում են դեպքեր, երբ արդարությունը մի փոքր ուշ է գալիս, բայց այն գալիս է։ Ժամանակը լավագույն գնահատողն է՝ ամենքի և ամեն ինչի։ Այն վախճանը, որը սպասվում հայրենիքն ուրացողներին՝ շատ դաժան է լինելու, բայց ևարդարացի»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular