ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոդոլյակ. Փաշինյանը Կիևին է հանձնում այն արկերը, որոնք նա չի տվել Ղարաբաղին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդային տիպի այն զենքն է փոխանցում Կիևի ռեժիմին, որը նա չի փոխանցել Լեռնային Ղարաբաղին 2020 թվականին, ասել է ռազմական դիտորդ Յուրի Պոդոլյակը, գրում է eadaily.com-ը։

Պոդոլյակն այսպես է արձագանքել սոցիալական ցանցերում հաղորդագրություններին առ այն, որ 2024 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի միջև կնքված պայմանագրի համաձայն «Հայաստանը Վրաստանի նավահանգիստներով Եվրոպա կտեղափոխի խորհրդային արտադրության տանկերի և ՀՕՊ  հրթիռների զինամթերք 210 մլն եվրո արժողությամբ»։ Նաև, մասնավորապես, ինչպես գրում է «Սա դեռ վերջը չէ» հեռագրային ալիքը, Երևանը կառաքի խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանի։

 «Եվ հետո այդ սորոսական տականք Փաշինյանը նորից կհայտարարի, որ ինչ որ մեկը դավաճանել է իրեն... Եվ ահա թե ինչով է նա զբաղվում 2018 թվականից իշխանության գալուց ի վեր: Ի դեպ, իմ սիրելի հայ բաժանորդներ, կցանկանայի կրկին ձեր ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որպեսզի պատճառահետևանքային հարաբերություններում շփոթ չլինի, ինչը ես անընդհատ տեսնում եմ ձեր տեղեկատվական տարածքում։ Դա հասկանալի է թե ինչու է այդպես, այլապես ինչպե՞ս կարող է  Փաշինյանը ձեր ականջներին լապշա կախել: Ի վերջո, ամեն ինչ հեշտ է ստուգել: Հենց Փաշինյանը սկսեց թշնամական վարքագիծ դրսևորել Ռուսաստանի նկատմամբ (2018 թվական), Հայաստանի համար խնդիրներ սկսվեցին (2020 թվական)։ Եվ դա արտահայտվեց Ղարաբաղում բոլոր դիրքերի կորստով: Իսկ հետո  Հայաստանը կսկսի կորցնել իր տարածքները»,- գրել է Պոդոլյակը։

Ի դեպ, նա նաև դիմել է իր հայ բաժանորդներին. «Պետք է մտածել նաև այն մասին, որ Փաշինյանն այժմ Ուկրաինային է տալիս հենց այն արկերն ու զենքերը, որոնք նա չի տվել Ղարաբաղին 2020 թվականին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular