ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքի» հարցը մնում է թե՛ Նիկոլի, թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում․ Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին զարգացումներին վերաբերող հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․

«Ակնհայտ է, որ այդ հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների  և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,  թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում։

Իշխող ռեժիմը փորձեց «դիվանագիտական հաղթանակ» ներկայացնել սեփական նախաձեռնությամբ և Ադրբեջանի համաձայնությամբ այդ խնդրի դուրս մնալը հայ-ադրբեջանական «խաղաղության» փաստաթղթից, և  նման պահվածքը սեփական ժողովրդին հիմարացնելու հերթական փորձն է։

Հիշեցնում եմ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ոչ թե փակվել է, ոչ թե դուրս է մնացել օրակարգից, ոչ թե մոռացվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության» պայմանագրում։ Եվ այս փուչիկը շատ արագ պայթեց նախ՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումների մասին նոր տեղեկատվության, իսկ հետո՝ Նիկոլի հրապարակային առաջարկից բոլոր դժվար և չհամաձայնեցված հարցերը հայ-ադրբեջանական թղթի կտորից հանելու մասին։

Հիշեցնեմ նաև, որ նման քարոզչական փոշի նիկոլական թիմը փչում էր մեր աչքին Իրանով ամիսներ առաջ բացված ճանապարհի առիթով՝ Ադրբեջանից Նախիջևան։

Ինչ վերաբերում է Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, ապա ակնհայտ է, որ Մոսկվային ոչ թե միջանցքն է պետք, այլ դրա գործարկման դեպքում՝ միջանցքի նկատմամբ հսկողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular