ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մայրաքաղաքը մոտեցնում է Պարսից ծոցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանում ծրագրում են  մայրաքաղաքը տեղափոխել երկրի հարավ՝ ավելի մոտ Պարսից ծոցի ափին։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշկյանը, փոխանցում է իրանական Fars գործակալությունը, գրում է Eadaily.com-ը։

Իրանի նախագահի խոսքով Թեհրանն այլևս հնարավոր չէ որպես մայրաքաղաք պահել մի շարք պատճառներով, այդ թվում տնտեսական։ «Որպես երկրի մայրաքաղաք Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, լուծումը միայն մայրաքաղաքը տեղափոխելն է։ Ներկայիս միտումը շարունակելով անհնար է զարգացնել երկիրը։ Եթե ​​մենք ցանկանում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, այնուհետև դրանք վերածել արտադրանքի և հետ ուղարկել դեպի հարավ արտահանման, դա էլ ավելի և ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,  - ասել է Պեզեշկյանը։

Ըստ նրա, ընտրություն կատարելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն նոր մայրաքաղաք, որից հետո Թեհրանի բնակիչներին ևս հնարավորություն կտրվի տեղափոխվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular