ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է մշակել երկրի տնտեսության վրա հիմնված կրթական համակարգի զարգացման ծրագիր. ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում տվեց ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման ներդրման վերաբերյալ հանձնարարական: «Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող որակի ապահովման մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում: Անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր: Այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության և գիտելիքի երեք բաղադրիչների՝ ուսուցման, հետազոտության և կրթության կապի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու և այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանը ուղղված առաջարկություններ:

Եռամսյա ժամկետում էլ կառավարության աշխատակազմ պետք է ներկայացվի բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգ, այդ հայեցակարգի ներդրման ճանապարհային քարտեզ և ժամանակացույց, հաշվի առնելով մեր կրթական համակարգի առաջ ծառացած մարտահրավերները, բուհ-տնտեսություն կապը ապահովելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular