ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Երեկոյան Մոսկվա» պարբերականը, հղում անելով Telegram-յան SHOT ալիքին, հաղորդել է, որ հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը մահացել է չվիրահատվող թոքերի քաղցկեղից:

Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում արտիստը շատ վատ վիճակում էր: Պարբերականը նշել է, որ Մասլյակովի համար դժվար էր շնչել և խոսել: «Երեկոյան Մոսկվայի» տվյալներով՝ հիվանդությունը բարդացել է կորոնավիրուսով:

Հրապարակման մեջ նշվում է, որ հաղորդավարը երկու անգամ հիվանդացել է COVID-19-ով: Պորտալը հավելել է, որ վերջին շրջանում Մասլյակովը տեղաշարժվում էր գոլֆ-մեքենայով: Պարբերականի տվյալներով՝ նրան ամենուր ուղեկցում էր անձնական պահպանությունը: Մասլյակովը կյանքից հեռացել է սեպտեմբերի 8-ին:

Կամերային Հումորի և Խելքի Ակումբի (ԿՎՆ) անփոփոխ հաղորդավարն 82 տարեկան էր: ԿՎՆ-ի մամուլի ծառայությունում նշել են, որ Մասլյակովը եղել է և միշտ կմնա լեգենդ բոլոր մասնակիցների համար: Ակումբի ներկայացուցիչները հավելել են, որ Մասլյակովի ներդրումը ռուսական ժամանցային հեռուստատեսության զարգացման գործում անհնար է գերագնահատել:

Ալեքսանդր Մասլյակովը ծնվել է 1941 թվականին Սվերդլովսկում (ներկայիս Եկատերինբուրգ): 1966 թվականին ավարտել է Մոսկվայի տրանսպորտային ինժեներների ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը և, լինելով ուսանող, 1964 թվականին սկսել է աշխատել հեռուստատեսությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular