ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում անհետացած 8-ամյա աղջկա մարմինը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Թավշանթեփե գյուղում անհետացած ութամյա Նարին Գյուրանի դին հայտնաբերվել է։

Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

X սոցիալական ցանցում նա գրել է, որ Ն.Գյուրանի դին հայտնաբերել են ժանդարմները և ցավակցություն է հայտնել աղջկա հարազատներին։

Նշենք, որ Նարին Գյուրանի որոնողական աշխատանքները սկսվել են օգոստոսի 21-ին։ Նախաքննության ընթացքում նրա հորեղբայրը բերման է ենթարկվել և ձերբակալվել սեպտեմբերի 2-ին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular