ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նստաշրջանը մեկնարկեց. աշնանը թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի հերթական աշնանային նստաշրջանը մեկնարկել է այսօր պետական օրհներգի կենդանի կատարմամբ։ ԱԺ-ում նաև նոր պատգամավորի երդման արարողություն է կայացել, որից հետո պատգամավորներն անցել են իրենց սիրելի գործին՝ տեսախցիկների առջև միմյանց ոսկորներն աղալուն։ Ընդդիմադիր ու իշխանական խմբակցությունները սկսել են իրար մեղադրել պետականության դեմ գործողությունների մեջ։

Խորհրդարանի աշխատանքի մեկնարկը վկայում է, որ աշունը բավական թեժ է լինելու, ընդ որում, ամառային բուռն արձակուրդներից հետո խմբակցությունները պատրաստ են հանրությանը քաղաքական գործունեության բուռն իմիտացիա ցուցադրել։

Զավեշտալի է տեսնել, թե ինչպես են նրանք մեկը մյուսի անցյաը հիշեցնում, վիրավորում, հակապետական գործունեության մեջ մեղադրում։ Իրականում, 8-րդ գումարման ԱԺ-ն արդեն իսկ ապացուցել է, որ ամուլ կառույց է՝ անընդունակ որևէ պետականամետ քայլի։ Թեպետ հերթական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2026 թ., բայց Հայաստանի համար օրախնդիր են դարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որի միջոցով քաղաքական դաշտի առողջացման հնարավորություններ կարող են բացվել։ Այս խորհրդարանը ձախողել է իր խոստումները։

Իշխանությունը ձախողել է հնարավոր ամեն ինչ, խախտել նախընտրական բոլոր խոստումները։ Ընդդիմությունն էլ, որ ԱԺ-ում հայտնվել է իշխանությանը հեռացնելու խոստում տալով, զբաղված է ոչնչով։ 

Անահիտ Նազինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular